Մատչելիության հղումներ

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը


Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, Երևան, 28-ը հոկտեմբերի, 2021թ․
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, Երևան, 28-ը հոկտեմբերի, 2021թ․

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը: Այդ մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք պատրաստ ենք սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այդ հարցը քննարկվում է նաև Ռուսաստանի հետ, քննարկում ենք, թե ինչպես է հնարավոր այդ գործընթացում առաջ շարժվել», - ասաց նա։

Վերջին շրջանում հայկական և թուրքական կողմերը նշում էին, թե հարաբերությունների կարգավորման համար դրական ազդակներ կան։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG