Ավելի քան 18 ամիս անց, Ավստրալիան պատրաստվում է հաջորդ շաբաթ վերաբացել իր սահմանները մի քանի երկրների համար՝ թեթևացնելով COVID-19-ի հետ կապված ճամփորդական պահանջները:
Նոյեմբերի 1-ից երկիրը կհանի COVID-19-ի դեմ ամբողջությամբ պատվաստված բնակիչների ճամփորդության արգելքը։
Արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնն այսօր հայտարարել է, որ «այս փոփոխությունն ավստրալական ընտանիքները վերամիավորելու և Ավստրալիան աշխարհին անվտանգ վերաբացելու համար կենսական քայլ է»:
Այնուամենայնիվ, երկիրը դեռ «դելտա» շտամին վերագրվող վարակի ալիքի տակ է:
Սինգապուրում վիճակը նորից վատթարացել է։ Առողջապահության նախարարությունը հաղորդել է վարակի «անսովոր աճի» մասին․ ամեն օր նոր դեպքերի՝ համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր թվերն են արձանագրվում:
Ուկրաինան հայտնում է նոր ռեկորդային՝ օրական ավելի քան 26 հազար նոր COVID-19-ի դեպքերի մասին։ Սա գերազանցում է հոկտեմբերի 22-ին առողջապահության նախարարության հրապարակած նախկին առավելագույնը ցուցանիշը, որն ավելի քան հազար դեպքով պակաս էր։ Վիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը 576 է։
Նոր դեպքերի թիվն ու մահացությունն աճել են Արևելյան Եվրոպայում։ Իշխանությունները պնդում են, որ իրավիճակի վատթարացումը մեծապես պատվաստումների դանդաղ տեմպերի հետ է կապված։
Նյու Յորքում բախում է տեղի ունեցել, երբ Հրշեջ ծառայությունում պատվաստման ապացույց են պահանջել։ Հրշեջների արհմիության ղեկավարի խոսքով՝ չպատվաստված անդամներն իր հրահանգով շարունակել են աշխատել այն բանից հետո, երբ հայտարարել են, թե քաղաքապետի՝ ապացույց ներկայացնելու հրահանգը վիրավորել է իրենց։