Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը թողարկել է իր առաջին անձնագիրը «X» սեռային նշումով


ԱՄՆ անձնագիր, արխիվ
ԱՄՆ անձնագիր, արխիվ

Միացյալ Նահանգները թողարկել է իր առաջին անձնագիրը «X» սեռային նշումով. մարդկանց իրավունքների ճանաչման հարցում սա դիտարկվում է կարևոր հարց այն մարդկանց համար, ովքեր չեն նույնականացնում իրենց որպես տղամարդ կամ կին:

Պետդեպարտամենտը երեկ է այս մասին հայտարարել, չասելով՝ արդյոք այս անձնագիրը տրվել է արդեն որևէ մեկին։ Նշվում է միայն, որ «2022 թվականի սկզբին այս տարբերակը կառաջարկվի բոլոր սովորական անձնագրային դիմորդներին, երբ համակարգը թարմացվի, լրացումներ արվեն»: Դիմորդներին թույլ է տրվելու ինքնուրույն ընտրել իրենց սեռը՝ որպես արական կամ իգական, և այլևս չի պահանջվելու բժշկական վկայական, եթե սեռը չի համապատասխանում նույնականացման մեկ այլ փաստաթղթերում նշվածին:

Միացյալ Նահանգները միանում է առնվազն 10 այլ երկրների, այդ թվում՝ Արգենտինային, Ավստրալիային, Կանադային, Գերմանիային և Հնդկաստանին՝ թույլ տալով իր քաղաքացիներին իրենց անձնագրերում նշել այլ սեռ, քան արականը կամ իգականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG