Մատչելիության հղումներ

Ուկրաինացի լրագրողին թույլ չեն տվել մտնել Վրաստան


Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոն, արխիվ
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոն, արխիվ

Ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնին թույլ չեն տվել մտնել Վրաստան։ Այս մասին լրագրողը հայտնել է Տելեգրամի իր ալիքում։ Նրա խոսքով՝ Թբիլիսիի օդանավակայանում պաշտոնապես հայտնել են, որ իր մուտքը Վրաստան արգելված է, պատճառները չեն նշել։

«Միանշանակ դա կապում եմ նրա հետ, որ Ուկրաինայի արտգործնախարարությունը նախօրեին դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ Ռուսթավիի բանտում Միխեիլ Սաակաշվիլիին իմ այցելությունը կազմակերպելու խնդրանքով։ Այն, ինչ տեղի է ունեցել, միջազգային սկանդալ է և խայտառակություն վրացական իշխանությունների համար», - գրել է Դմիտրի Գորդոնը։

Ավելի վաղ Գորդոնը կոչ էր արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հասնել ուկրաինական քաղաքացիություն ունեցող Վրաստանի նախկին նախագահի ազատ արձակմանը։

Միխեիլ Սաակաշվիլին ութնամյա բացակայությունից հետո հայրենիք է վերադարձել հոկտեմբերի 1-ին և նույն օրն էլ ձերբակալվել է։

XS
SM
MD
LG