Մատչելիության հղումներ

Ղրիմի թանգարանների նմուշները պատկանում են Ուկրաինային․ Նիդեռլանդների վերաքննիչ դատարանի որոշումը


Նիդեռլանդների վերաքննիչ դատարանն այսօր որոշեց, որ Ղրիմի թանգարանների գանձերը, այդ թվում` Սկյութների ոսկյա զարդերը պատկանում են Ուկրաինային։ Ոսկյա սաղավարտն ու վզնոցը յուրաքանչյուրը մեկ կիլոգրամից ավելին է։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ողջունել է դատարանի որոշումը։

Նիդեռլանդներում գտնվող թանգարանային նմուշները պահանջում են թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմը։

Ղրիմի երեք և Կիևի մեկ թանգարանի նմուշները Նիդեռլանդների Allard Pierson Museum թանգարանում ցուցադրվել էին մինչև Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցելը։ 2014-ից հետո նմուշները մնացել էին Նիդեռլանդներում։

«Allard Pierson Museum-ն այլևս պարտավոր չէ նմուշները վերադարձել Ղրիմ։ Թանգարանների մասին օրենքի հիման վրա Ուկրաինա պետության իրավունքներն առաջնահերթ են»,- որոշեց Նիդեռլանդների վերաքննիչ դատարանը։

Որոշումը կարող է բողոքարկվել Նիդեռլանդների գերագույն դատարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG