Այսօր Sotheby's-ը հայտարարել է, որ աճուրդի է դնում աշխարհի առաջին նամականիշը համարվող Penny Black-ը։ Նախնական արժեքը գնահատվել է 8 միլիոն 250 հազար դոլար։
Սակարկություններն աշխարհահռչակ աճուրդի տանը կայանալու են դեկտեմբերի 7-ին։ Այդ նմուշը մինչ այժմ հայտնի պաշտոնապես վավերացված առաջին նամականիշն է աշխարհում, որից ընդամենը երեք օրինակ է պահպանվել՝ մյուս երկուսը գտնվում են Բրիտանիայի փոստային թանգարանում։ Աճուրդի հանվող նամականիշի սեփականատերը բրիտանացի գործարար և ֆիլատելիստ 75-ամյա Ալան Մանֆրեդ Հոլյոաքն է՝ բրիտանական նամականիշների ու փոստային պատմության մասնագետ։
Բրիտանիայի Վիկտորիա թագուհու դիմանկարով նամականիշը թողարկվել է 1840 թվականին։