Ռուսաստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքում երեկ տեղի ունեցած գազի պայթյունից փլուզվել են 5 հարկանի բնակելի շենքի՝ մի նրբանցքի վերջին երկու հարկերը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մեկ մարդ է զոհվել, առնվազն 4 վիրավոր կա, ավելի քան 30 բնակիչ տարհանվել է։
Հնացած ենթակառույցների և անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով Ռուսաստանում հաճախ են տեղի ունենում գազի պայթյուններ։ Անցած սեպտեմբերին Նոգինսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունը երկու մարդու կյանք էր խլել, մի քանի օր անց Լիպեցկի շրջանի գյուղերից մեկում դարձյալ գազի պայթյունից երեք մարդ էր զոհվել։