Մատչելիության հղումներ

Արշակ Կարապետյանը և ԿԽՄԿ փոխնախագահը քննարկել են անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր


պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ քննարկել է արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ Կարապետյանը կարևորել է ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է Կարմիր խաչի աշխատանքը՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց կանոնավոր տեսակցությունները և ընտանիքի անդամների հետ նամակագրությունն ապահովելու նպատակով:

«Ժիլ Կարբոնյեն նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակական ջանքեր է գործադրում վերը նշված հարցերի կարգավորման ուղղությամբ և ընդգծել, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը», - ասված է հայտարարությունում:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն:

Մինչ այս պահը Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 114 գերի։ Նրանց թվում են և՛ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG