Հայաստանի կառավարության այսօրվա նիստում գործադիր մարմինը հավանություն է տվել Եվրասիական զարգացման բանկի հետ ձեռք բերված համաձայնությանը, ըստ որի բանկը երեք միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար։
Դրամաշնորհը հատկացվում է առողջապահական համակարգի հաստատությունների կարողությունները բարելավելու, վիրուսի տարածումը կանխելու, հիվանդներին արդյունավետ բուժելու համար բժշկական անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։