Մատչելիության հղումներ

Ադրբեջանն Իրան վերադարձրեց ձերբակալված երկու վարորդներին


Իրանական բեռնատարներ Գորիս-Կապան ավտոճանապարհին, սեպտեմբեր, 2021թ․
Իրանական բեռնատարներ Գորիս-Կապան ավտոճանապարհին, սեպտեմբեր, 2021թ․

Ադրբեջանը Իրան է վերադարձրել բեռնատարների երկու վարորդներին, որոնք ձերբակալվել էին Հայաստանից Ղարաբաղ մտնելու փորձի ժամանակ։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։

«Ադրբեջանի Հանրապետությունը, ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներից ու ցուցաբերելով բարի կամք, համաձայն համապատասխան պայմանավորվածության, հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրանին վերադարձրեց այդ երկրի երկու քաղաքացու», - ասված է հաղորդագրությունում:

Գերատեսչությունը նշում է, որ իրանցի վարորդները բերման են ենթարկվել «Ադրբեջանի մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով ապրանքներ տեղափոխելու, ինչպես նաև երկրի պահպանվող պետական սահմանն առանց փաստաթղթերի հատելու և անցակետերը շրջանցելու համար»:

Երկու իրանցի վարորդներին Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել էին սեպտեմբերի 15-ին Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում:

XS
SM
MD
LG