Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի հոկտեմբերի 19-ին հրապարակած զեկույցը՝ պնդելով, որ այն ևս մեկ անգամ արտացոլում է երկակի չափանիշների մոտեցում Թուրքիայի հանդեպ։
Նախարարության գրավոր հայտարարությունում ասված է, որ զեկույցը, ցավոք, անտեսում է Թուրքիայի նկատմամբ պարտավորությունները մի ժամանակահատվածում, երբ Անկարան վերականգնել է Եվրամիության հետ բարձր մակարդակի երկխոսությունը` ձգտելով զարգացնել ավելի լավ քաղաքական օրակարգ Բրյուսելի հետ։
«Թուրքիան մերժում է նախորդ տարիների պես Հունաստանի և Կիպրոսի հույների կողմնակալ ու անհամապատասխան դիրքորոշումների ընդգրկումը զեկույցում։ Չի ընդունում անհիմն ու անարդար քննադատությունը, մասնավորապես քաղաքական չափանիշներին, դատական համակարգին և հիմնարար իրավունքներին վերաբերող գլուխները»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը` հավելելով, թե ԵՄ-ն անհամաչափ եզրակացություներ է արել, չի գնահատել Թուրքիայի առանձնահատուկ պայմանները, որ վերաբերում են երկրի կառավարմանը, քաղաքական համակարգին, հիմնարար իրավունքներին և ահաբեկչության դեմ պայքարին։
Եվրամիությունը հաշվի չի առել Թուրքիայի դեմ սպառնալիքները, ներառյալ քրդական կազմակերպությունների ու գյուլենական շարժման ահաբեկչական խմբավորումների կողմից, նշել է ԱԳՆ-ն։ Ըստ Անկարայի` Եվրամիությունը լիազորված չէ արևելյան Միջերկրականի, Էգեյանի ու Կիպրոսի խնդիրներում, բայց զեկույցը ներառել է անհամապատասխան, կամ հունական ու կիպրոսցի հույների մոտեցումները, որոնք Թուրքիան մերժել է։
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե զեկույցն այլ նպատակ չի հետապնդել, քան Եվրոպայում արմատական շրջանակներին գոհացնելը, որոնք դեմ են Եվրամիությանն ու Թուրքիային:
Միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները մեկնարկել են 16 տարի առաջ։ Յուրաքանչյուր տարի ԵՄ գործադիր մարմինը զեկույց է հրապարակում, թե Անկարան որքան է կատարել իր պարտավորությունները, որքանով է մոտեցել եվրոպական չափանիշներին:
Երեկ հրապարակված 2021 թվականի զեկույցում նշված է, որ Թուրքիայի անդամակցության գործընթացը կանգ է առել ժողովրդավարական լուրջ թերացումնների պատճառով: Հաղորդելով այս մասին` «Ռոյթերսը» նշել է, որ 16 տարիների ընթացքում սա ամենաքննադատական զեկույցն է։ Նված է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը հետևում է, թե ժողովրդավարությունն ու օրենքի գերակայունությունը Թուրքիայում ինպես են շարունակվում էրոզայի ենթարկվել։ Անտեսվել են Եվրամիության նախորդ տարվա առաջարկները։
«Ժողովրդավարության, օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների և դատական համակարգի անկախության շարունակվող վատթարացման վերաբերյալ Եվրամիության լուրջ մտահոգությունները չեն լուծվել։ Շատ ոլորտներում հետընթաց է տեղի ունեցել։ Ներկա պայմաններում Թուրքիայի անդամակցության բանակցությունները փաստացի կանգ են առել»,- նշված է զեկույցում:
Թուրքիայի անդամակցությանը վերաբերող զեկույցների շարքում առաջին անգամ ենթադրություն է արվել, որ Անկարան այլևս լուրջ չի վերաբերվում Եվրամիության կողմից պաշտպանվող բարեփոխումների իրականացմանը, չնայած անցած ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր Եվրամիությանը լիարժեքորեն անդամակցելու նպատակի մասին։