Մատչելիության հղումներ

Պեկինում Ձմեռային օլիմպիադային ընդառաջ բնակիչներին առաջարկում են կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը


Կորոնավիրուսի դեմ Sinopharm տեսակի չինական արտադրության պատվաստանյութը, արխիվ
Կորոնավիրուսի դեմ Sinopharm տեսակի չինական արտադրության պատվաստանյութը, արխիվ

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, որտեղ հաջորդ տարվա փետրվարին տեղի կունենա Ձմեռային օլիմպիադան, բնակիչներին առաջարկում են կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը:

Այն կտրվի չափահասներին, ովքեր առնվազն կես տարի առաջ երկրորդ անգամ են պատվաստանյութ ստացել:

Չինաստանի կառավարության որոշմամբ, միայն երկրի բնակիչները կարող են որպես հանդիսատեսներ ներկա լինել Ձմեռային օլիմպիադային: Մարզիկները Չինաստան մեկնելուց առաջ պարտավոր են պատվաստվել կամ արդեն Չինաստանում ենթարկվել 21-օրյա կարանտինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG