Մատչելիության հղումներ

Ռումինիայի նախագահը համաճարակային իրավիճակը երկրում որակում է «սարսափելի մասշտաբի ազգային ողբերգություն»


Ռումինիա - Կորոնավիրուսով հիվանդները Բուխարեստի հիվանդանոցներից մեկում, հոկտեմբեր, 2021թ․
Ռումինիա - Կորոնավիրուսով հիվանդները Բուխարեստի հիվանդանոցներից մեկում, հոկտեմբեր, 2021թ․

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիս կառավարության պաշտոնյաների մասնակցությամբ նիստ է հրավիրել՝ COVID-19 վարակի տարածումը նվազեցնելուն ուղղված «հստակ, սահմանափակող միջոցառումներ սահմանելու» համար:

Երկիրը վերջին օրերին ռեկորդներ է գրանցում՝ թե՛ վարակի նոր դեպքերի, թե՛ մահացության:

Յոհաննիսն ասել է, որ «իշխանությունների կոնկրետ գործողությունների բացակայությունը տագնապալի է», և իրավիճակն անվանել է «սարսափելի մասշտաբի ազգային ողբերգություն»:

Նախագահը հորդորել է ռումինացիներին պատվաստվել, դիմակ կրել, խուսափել մարդաշատ վայրերից և սոցիալական հեռավորություն պահպանել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG