Մատչելիության հղումներ

Վերջին մեկ օրում Ռումինիայում կորոնավիրուսից ավելի քան 260 մարդ է մահացել


Մոլդովան բժիշկների խումբ է ուղարկել Ռումինիա, 18-ը հոկտեմբերի, 2021թ․
Մոլդովան բժիշկների խումբ է ուղարկել Ռումինիա, 18-ը հոկտեմբերի, 2021թ․

Բնակչության թվաքանակի համեմատ Ռումինիան քովիդից աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի։ Սա Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներն են:

Վերջին մեկ օրում Ռումինիայում կորոնավիրուսով վարակված ավելի քան 260 մարդ է մահացել, հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 10 հազար նոր դեպք:

Ռումինիայի կառավարությունում հիվանդացության և մահացության աճը կապվում է պատվաստումների ցածր ցուցանիշների հետ. երկրի բնակիչների մեկ երրորդից էլ պակասն է լիովին պատվաստված:

ԵՄ մի շարք երկրներ խստացնում են սահմանափակումները

ԵՄ մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման մասին լուրերի ֆոնին իշխանությունները կրկին խստացնում են սանիտարական սահմանափակումները: Հոկտեմբերի 21-ից պարետային ժամ է սահմանվում Լատվիայում, փակվելու են դպրոցները, ռեստորանները, ժամանցի կենտրոնները և խանութների մեծ մասը:

Սլովակիայի հինգ շրջաններում այս շաբաթվանից փակվել են ռեստորանները, ֆիթնես կենտրոններն ու սպորտային համալիրները, հանրային միջոցառումներին կարող է մասնակցել մինչև 100 մարդ, և բոլորը պետք է պատվաստված լինեն: Դիմակները պարտադիր է կրել ներսում և դրսում:

Ինչպես և Ռումինիայում, Լատվիան և Սլովակիան ևս բողոքում են պատվաստումների դանդաղ ընթացքից:

Պատվաստումների արշավի արագացման անհրաժեշտությունը քննարկվում է նաև Լոնդոնում. այս դեպքում խոսքը պատվաստանյութի լրացուցիչ խթանող դոզայի ներդրման, ինչպես նաև դեռահասների պատվաստումների մասին է:

XS
SM
MD
LG