Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխ գյուղի և հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ


Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ այսօր` ժամը 15։00-ի սահմաններում, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Այդ կրակոցների հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը, նշում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը: Ըստ այդ հաղորդման` ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Ադրբեջանական կողմը այս մասին դեռ հաղորդագրություն չի տարածել:

Հիշեցնենք, երեկվանից լարված է իրադրությունը նաև արցախա-ադրբեջանական շփման գծում:

XS
SM
MD
LG