Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախագահ Թայիփ Էրդողանի հրավերով վաղը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում:
Ստամբուլում նախատեսված հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների հարաբերությունների բոլոր կողմերը, համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերը, հաղորդում է նախագահականի հանրային կապերի վարչությունը:
Հանդիպման օրակարգում են նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես իրավիճակը Սիրիայում և Աֆղանստանում: