Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Կալիֆորնիայում հոսպիտալացվել է, սակայն հիվանդությունն առնչություն չունի COVID-19-ի հետ, հայտնել է նրա խոսնակը։
CNN-ի տվյալներով՝ 75-ամյա Քլինթոնի առողջական վիճակի վատթարացման պատճառը արյան մեջ հայտնաբերված սեփսիս վարակն է։
«Նա ապաքինվում է, տրամադրությունը լավ է, անչափ շնորհակալ է բժիշկներից, բուժքույրերից և բուժանձնակազմից, ովքեր հրաշալի խնամք են տանում նրա նկատմամբ», - Թվիթերում գրել է նախկին նախագահի խոսնակ Անխել Ուրենան։
2004 և 2010 թվականներին Բիլ Քլինթոնի սրտի ծանր վիրահատությունների էր ենթարկվել, ինչից հետո քաղաքական գործիչը դարձել է բուսակեր։