Մատչելիության հղումներ

Զինվորականները պարեկություն են իրականացնում Բեյրութի փողոցներում` կանխելու հետագա բախումները


Լիբանան - Զինվորականը Բեյրութում հրաձգության ժամանակ, 14-ը հոկտեմբերի, 2021թ.
Լիբանան - Զինվորականը Բեյրութում հրաձգության ժամանակ, 14-ը հոկտեմբերի, 2021թ.

Զինվորականները պարեկություն են իրականացնում Բեյրութի փողոցներում` կանխելու հետագա բախումներն ու իրավիճակի սրումը: Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանց հրահանգ է տրվել կրակ բացել ցանկացած զինված մարդու վրա:

Հինգշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաքում հրաձգության հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել: Անհայտ անձինք կրակել են «Հըզբոլա» և «Ամալ» շիա խմբավորումների ցուցարարների վրա, ովքեր պահանջում էին դատավորի հրաժարականը, որի վարույթում է Բեյրութի նավահանգստում անցած տարի տեղի ունեցած աղետալի պայթյունի գործը: Ցուցարարները պնդում են, որ նա քաղաքական կողմնակալություն է դրսևորում և պատրաստվում է ամեն ինչում մեղադրել շիաներին:

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին հոկտեմբերի 15-ը սգո օր է հայտարարել Բեյրութում հրաձգության հետևանքով զոհվածների համար: Այսօր փակ կլինեն բոլոր պետական գերատեսչությունները, ինչպես նաև պետական և մասնավոր դպրոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG