Ադրբեջանական կողմը հայտնում է, որ անհետ կորած զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։
Ենթասպա Իխտիյար Իլգար օղլի Ալիևն անցած տարվա հոկտեմբերի 6-ից անհետ կորած էր համարվում։ Այսօր նրա աճյունը հուղարկավորվել է նրա հայրենի Գորանլի գյուղի գերեզմանատանը։
Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմը 44-օրյա պատերազմում 2 հազար 908 զոհ է տվել, ևս 6 զինծառայող դեռ համարվում է անհետ կորած։