Երեկ Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն։
Ըստ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ), նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
ԱԻՊԾ-ն նշում է, որ 2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն։