Մատչելիության հղումներ

Այսօր տեսակապի միջոցով կանցկացվի ԵԱՏՄ գագաթնաժողովը


Հայաստանի ղեկավարությունը մասնակցում է տեսակապի միջոցով անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովին, 21-ը մայիսի, 2021թ․
Հայաստանի ղեկավարությունը մասնակցում է տեսակապի միջոցով անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովին, 21-ը մայիսի, 2021թ․

Այսօր տեսակապի միջոցով կանցկացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ, կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության արդիական խնդիրները՝ համատեղ հակազդեցությունը կորոնավիրուսի տարածմանը, սոցիալ-տնտեսական ոլորտում համաճարակի բացասական հետևանքների հաղթահարումը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, նաև նավթի ու գազի ընդհանուր շուկաների ձևավորումը:

Ակնկալվում է, որ մի շարք որոշումներ կկայացվեն՝ ուղղված եվրասիական ինտեգրման հետագա խորացմանը, հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG