Մատչելիության հղումներ

COVID-19-ով վարակվածների բնական իմունիտետը կարող է պահպանվել ավելի քան մեկ տարի․ հետազոտություն


Կորոնավիրուսի «դելտա» տարբերակի գրաֆիկական պատկերը
Կորոնավիրուսի «դելտա» տարբերակի գրաֆիկական պատկերը

Նոր հետազոտություն է հրապարակվել, ըստ որի՝ COVID-19-ով հիվանդների մոտ բնական իմունիտետը կարող է պահպանվել 15 ամիս, սակայն այն կարող է թույլ լինել արագ տարածվող «դելտա» շտամի դեմ:

Ուսումնասիրության համար արյան 188 նմուշ է վերցվել 136 հիվանդներից: Հակավիրուսային իմունիտետը, հատկապես հիշողության B բջիջները, կորոնավիրուսով հիվանդների ապաքինումից հետո երկար ժամանակ պահպանվում են, սակայն վիրուսի որոշ մտահոգիչ տեսակներ, ներառյալ՝ արագ տարածվող «դելտա» շտամը, կարող են գոնե մասամբ շրջանցել պլազմայում հակամարմինների չեզոքացնող ազդեցությունը:

Հետազոտության համաձայն՝ «բետա», «գամմա» և «դելտա» շտամների դեմ հակամարմինների տիտրերը հետազոտության որոշակի ժամանակահատվածներում 8-16 անգամ ավելի թույլ են եղել, քան «ալֆա» շտամի նկատմամբ տիտրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG