Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ ՀԱՊԿ ուժերը Տաջիկստանում՝ Աֆղանստանի սահմանի մոտակայքում զորավարժություններ են անցկացնելու:
ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը, Հայաստանը և Բելառուսը: Սեպտեմբերին ՀԱՊԿ ուժերը Ղրղըզստանում եռօրյա զորավարժություններ են անցկացրել:
Պեսկովն ասել է, որ այդ զորավարժությունները մեծ նշանակություն ունեն Աֆղանստանում տեղի ունեցող դրամատիկ զարգացումների և անկանխատեսելի իրավիճակի ենթատեքստում: