Մատչելիության հղումներ

Իրաքի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻՊ ֆինանսական պատասխանատուին


Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմի, արխիվ
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմի, արխիվ

Իրաքի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետության» (ԻՊ) ֆինանսական պատասխանատուին, ով համարվում էր երկրորդ անձը ահաբեկչական խմբավորման հիերարխիայում։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմին։

Ըստ Իրաքի պաշտոնական աղբյուրների՝ Սամի Ջասիմ ալ-Ջաբուրին ձերբակալվել է միջազգային գործողության ընթացքում, թե որ երկրում՝ չի հաղորդվում։

Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը 5 միլիոն դոլար էր առաջարկել Ջասիմի ձերբակալության դիմաց։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությանը հետևող փորձագետների կարծիքով՝ Ջասիմը կարող էր տեղյակ լինել խմբավորման կողմից պլանավորվող հարձակումների մասին, քանի որ հենց նա էր հատկացնում ահաբեկչության համար գումարները։

Սամի Ջասիմ ալ-Ջաբուրին խմբավորման անունից զբաղվում էր նավթի, անտիկ իրերի ապօրինի վաճառքով, ԻՊ նոր պարագլուխ Ամիր Մուհամեդ Սաիդ Աբդուլ Ռահմանի մերձավոր շրջապատից է։

Խմբավորման նախկին առաջնորդը սպանվել է 2019 թվականին ՝ ամերիկացի զինվորականների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG