Մատչելիության հղումներ

ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները Դոհայում կհանդիպեն «Թալիբան»-ի ղեկավարության հետ


Կատարի մայրաքաղաք Դոհայի համայնապատկեր, արխիվ
Կատարի մայրաքաղաք Դոհայի համայնապատկեր, արխիվ

Միացյալ Նահանգների և Եվրամիության ներկայացուցիչներն այսօր Դոհայում հանդիպում կանցկացնեն «Թալիբան» շարժման ղեկավարության հետ:

Եվրամիության խոսնակ Նաբիլա Մասրալին վստահեցնում է, որ Աֆղանստանում «Թալիբան»-ի կառավարությունը ճանաչելու մասին խոսք չկա, փոխարենը կքննարկվեն հումանիտար հարցեր, ինչպիսին են` բոլոր ցանկացողների համար երկրից ազատ ելքը, մարդասիրական օգնության հասանելիությունը, կանանց իրավունքները հարգելը և այլն։

Արևմուտքը նաև ցանկանում է թալիբներից երաշխիքներ տալ, որ նրանք ապաստան չեն տրամադրի ահաբեկիչներին:

Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Բրյուսելն արդեն մեծացրել է Աֆղանստանին տրամադրվող օգնության մատակարարումները, չնայած դա կարող է բավարար չլինել սովն ու հումանիտար ճգնաժամը կանխելու համար:

Թալիբները վերահաստատել են հանդիպմանը մասնակցելու պատրաստակամությունը և վստահեցրել, որ ցանկանում են դրական հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG