Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցեր Լեհաստանում՝ ԵՄ կազմում մնալու պահանջով


Ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել կիրակի երեկոյան Վարշավայում կայացած բողոքի ցույցին, որի մասնակիցները պահանջում էին բացառել Լեհաստանի հնարավոր ելքը ԵՄ կազմից։

Այս մտավախությունները կտրուկ կերպով աճեցին այն բանից հետո, երբ Լեհաստանի Սահմանադրական դատարանը անցած շաբաթավերջին չեղարկեց ազգային օրենսդրության այն դրույթը, որի համաձայն ԵՄ իրավական նորմերը գերակա էին լեհական օրենքների հանդեպ։ Այս հարցով Լեհաստանի բարձրագույն դատական ատյան էր դիմել երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

«Ինձ թվում է, որ ինչպես «Բրեքզիթը» բոլորի համար անսպասելիորեն իրականություն դարձավ, նույնն էլ կարող է Լեհաստանում տեղի ունենալ», - նշում էր երեկ երեկոյան կայացած ցույցի մասնակիցներից մեկը։

Բողոքի ակցիաներ կազմակերպելու կոչով Լեհաստանի քաղաքացիներին դիմել էր լեհական ընդդիմության առաջնորդ, ԵՄ խորհրդի նախկին ղեկավար Դոնալդ Տուսկը։

Նրա համոզմամբ, Լեհաստանի իշխանությունները երկիրը ԵՄ-ից դուրս բերելու հստակ ծրագիր ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG