Ռուսաստանի Թաթարստան հանրապետությունում L-410 թեթև շարժիչով օդանավի աղետի հետևանքով 16 մարդ է զոհվել, ևս 6-ը մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի առողջապահության նախարարությանը:
Տեղի ԴՕՍԱԱՖ ավիաակումբի 20 պարաշյուտիստներին տեղափոխող ինքնաթիռում եղել է նաև 2-հոգանոց անձնակազմը:
Տուժածները տեղափոխվել են Կազանի և Նաբերեժնիե Չելնիի հիվանդանոցներ:
Աղետի վայր է մեկնել Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննախովը: