Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին կայցելի Ստամբուլ և կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտարարել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զեյբերտը։
«Թուրքիան մեզ համար կարևոր գործընկեր է», - ասել է գերմանացի պաշտոնյան և հավելել, որ չնայած կողմերի ունեցած տարբեր կարծիքներին ու գերմանական կողմի քննադատություններին, այդուհանդերձ, «կան միջազգային մի շարք թեմաներ, որոնք միավորում են» Թուրքիային և Գերմանիային։
Զեյբերտի խոսքով՝ Մերկելն առաջիկայում կայցելի նաև Իսպանիա, Բելգիա։ Սրանք Գերմանիայի կառավարությունը 2005 թվականից ղեկավարող Անգելա Մերկելի վերջին ուղևորություններն են կանցլերի պաշտոնում։