Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1202-ով, բուժվածներինը՝ 400-ով, գրանցվել է մահվան ևս 33 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1202-ով՝ հասնելով 269 հազար 874-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 33 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 400-ով և հասել 246 հազար 659-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 8 հազար 576 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 789 հազար 088-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 499-ի, ևս 1226 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 490 մարդ։

Արցախում երեկ գրանցվել է 12 նոր դեպք

Արցախում, հոկտեմբերի 7-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության12 նոր դեպք է գրանցվել։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, 5 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Արցախում 2021-ի ընթացքում իրականացվել է 13 հազար 646 քաղաքացու հետազոտություն, գրանցվել է 1197 դեպք։

XS
SM
MD
LG