Երեկ Ճապոնիայի մայրաքաղաքի մոտակայքում տեղի ունեցած 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից տուժածների թիվը հասել է 52-ի:
Տուժածների մեծ մասը թեթև վնասվածքներ են ստացել՝ կապտուկներ, քերծվածքներ՝ ցնցումների ժամանակ վայր ընկնելու հետևանքով, բայց մի քանիսը լուրջ վնասվածքներ ունեն՝ կահույքի տապալվելու պատճառով:
Խափանված է տրանսպորտի աշխատանքը՝ կանգառներում հարյուրավոր մետրեր երկարությամբ հերթեր են գոյացել:
Տեղի սեյսմոլոգները նախազգուշացնում են ուժեղ երկրաշարժերի հավանականության մասին:
Բնական աղետի հետևանքով ճապոնական միջուկային օբյեկտներում արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել: