Հինգշաբթի օրը կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը՝ երկկողմ կապերի զարգացման հեռանկարների և Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Ընդգծելով տարբեր բնագավառներում ադրբեջանա-ռուսական երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը, պետությունների ղեկավարները վստահություն հայտնեցին համագործակցության հետագա ամրապնդման գործում, մտքեր փոխանակեցին կապերի հեռանկարների վերաբերյալ», - ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ալիևը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։
Ռուսաստանի նախագահն այսօր դարձավ 69 տարեկան։