Մատչելիության հղումներ

Բելառուսում 136 մարդ է ձերբակալվել համացանցում մեկնաբանությունների համար


Բելառուսում 136 մարդ է ձերբակալվել, ովքեր համացանցում մեկնաբանություններ են թողել Մինսկի բնակիչ Անդրեյ Զելցերի և Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակցի մահվան վերաբերյալ:

ՏՏ ոլորտի 31-ամյա աշխատակից Զելցերը և ՊԱԿ աշխատակիցը զոհվել են փոխհրաձգության հետևանքով:

Ինչպես հաղորդում է Բելառուսի քննչական կոմիտեն, բոլոր ձերբակալվածները կալանքի տակ են, նրանք կասկածվում են պետական ծառայողին վիրավորելու և ատելություն հրահրելու քրեական գործով:

Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ նույն մեղադրանքներով Բելառուսում բերման է ենթարկվել մոտ 50 մարդ՝ այդ փոխհրաձգության տեսաձայնագրության հետ կապված մեկնաբանությունների պատճառով:

XS
SM
MD
LG