Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1155-ով, բուժվածներինը՝ 381-ով, գրանցվել է մահվան ևս 21 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1155-ով՝ հասնելով 267 հազար 363-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 381-ով և հասել 245 հազար 757-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 8 հազար 947 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 770 հազար 914-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 440-ի, ևս 1221 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 14 հազար 945 մարդ։

Արցախում՝ 10 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 5-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 հազար 518 քաղաքացու հետազոտություն, որից 1181-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG