Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկահայ հետազոտող Արտեմ Փաթափությանին և Դեյվիդ Ջուլիուսին։ Նոբելյան կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ մրցանակը շնորհվել է ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար։
54-ամյա Արտեմ Փաթափությանը ծնվել է Բեյրութում, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ Ներկայում ղեկավարում է SCRIPPS գիտական հաստատության «Փաթափության փորձագիտական տարրալուծարանը»: