Շվեդիայում ավտովթարի հետևանքով մահացել է նկարիչ Լարս Վիլկսը, ով հայտնի է Մուհամեդ մարգարեի աղմկահարույց ծաղրանկարով։
2007 թվականին շան կերպարանքով Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակումից հետո «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորումը Վիլսին ներառել էր «իսլամի գլխավոր թշնամիների» ցանկում և նրան սպանելու համար 100 հազար դոլար պարգևավճար խոստացել։ Այդ օրվանից նկարիչը շուրջօրյա հսկողության տակ էր։
Ավտովթարի հետևանքով Վիլկսի հետ զոհվել են նաև նրա անվտանգությունն ապահովող երկու ծառայողներ։