Մատչելիության հղումներ

Վրաստանում դպրոցներն այսօրվանից վերադառնում են առկա ուսուցման


Վրաստանի պետական և մասնավոր դպրոցներն այսօրվանից վերադառնում են առկա ուսուցման:

Երկրում վատ համաճարակաբանական իրավիճակի պատճառով սեպտեմբերի 15-ին դպրոցականների և ուսանողների համար նոր ուսումնական տարին սկսվեց հեռակա կարգով: Առաջին դասարանցիների համար դասերի սկիզբը հետաձգվեց գրեթե մեկ ամսով: Այսօր նրանք առաջին անգամ դպրոց գնացին:

Նոր կանոնների համաձայն, բոլոր դպրոցականները, ներառյալ տարրական դասարանների աշակերտները, դասերի ընթացքում պետք է դիմակ կրեն:

Դպրոցների ուսուցիչների և վարչական անձնակազմի 67 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG