Մատչելիության հղումներ

Բայդենը փորձում է անձամբ հարթել դեմոկրատական կուսակցության ներսում ծագած տարաձայնությունները


Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը ուրբաթ երեկոյան ժամանել է Կապիտոլիում՝ Ներկայացուցիչների տան դեմոկրատական խմբակցության անդամների հետ հանդիպման նպատակով։

Նախագահի և կոնգրեսականների հանդիպման շուտափույթ անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ դեմոկրատների այսպես կոչված «առաջադիմական» թևի ներկայացուցիչների սպառնացել են արգելափակել Սպիտակ տան ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջիկա տարիներին նախատեսվում է շուրջ մեկ միլիարդ դոլար հատկացնել ԱՄՆ տարածքում գտնվող ենթակառույցների՝ նախևառաջ մայրուղիների և կամուրջների արդիականացմանը։

Դեմոկրատական կուսակցության ձախ թևի ներկայացուցիչները լուրջ մտավախություն ունեն, որ այս հատկացումները կարող են նվազեցնել սոցիալական ծրագրերի իրականացման և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար նախատեսված պետական ֆինանսավորման ծավալները։

«Կարևոր չէ, թե որքան կպահանջվի մեզանից դրա համար՝ վեց րոպե, վեց օր, թե վեց շաբաթ, մենք հասնելու ենք [ծրագրի իրականացմանը]», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը Կապիտոլիումում կայացած ներկուսակցական բանակցությունների ավարտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG