Մատչելիության հղումներ

Կոնստանցայի քովիդ հիվանդանոցում հրդեհի հետևանքով 7 մարդ է զոհվել


Ռումինիա - Հրդեհված հիվանդանոցից տարհանված բուժանձնակազմը, Կոնստանցա, 1-ը հոկտեմբերի, 2021թ․
Ռումինիա - Հրդեհված հիվանդանոցից տարհանված բուժանձնակազմը, Կոնստանցա, 1-ը հոկտեմբերի, 2021թ․

Ռումինական Կոնստանցա քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակվածներ, հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 7 մարդ զոհվել է։ Կրակի բռնկման պահին հիվանդանոցում բուժվում էր 125 հիվանդ։

Վերջին տարիներին Ռումինիայում մի քանի խոշոր հրդեհներ են տեղի ունեցել՝ խլելով տասնյակ մարդկանց կյանքեր, դրանցից երկուսը՝ համաճարակի ընթացքում։

Ռումինիայում COVID-19-ի նոր ալիք է՝ չնայած երկրում պատվաստումների մակարդակը համարվում է բարձր Եվրամիության անդամ երկրների ցանկում։ Շուրջ 20 միլիոն բնակչություն ունեցող երկրում միայն այսօր արձանագրվել է կորոնավիրուսի շուրջ 11 հազար նոր դեպք, մահացել է 169 մարդ։ Երկրում համաճարակի բռնկումից ի վեր մինչ օրս վարակը 37 հազար 210 մարդու կյանք է խլել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG