Մատչելիության հղումներ

Էկվադորի բանտում անկարգությունների հետևանքով 116 մարդ զոհվել է, 80-ը՝ վիրավորվել


Էկվադոր - Արյունալի իրադարձություններից հետո ուժայինները հսկում են Գուայաքիլի բանտը, 30-ը սեպտեմբերի, 2021թ․
Էկվադոր - Արյունալի իրադարձություններից հետո ուժայինները հսկում են Գուայաքիլի բանտը, 30-ը սեպտեմբերի, 2021թ․

Էկվադորի Գուայաքիլ քաղաքի բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 116 մարդ, վնասվածքներ է ստացել 80-ը։ Առնվազն 5 մարդ գլխատվել է, հայտնում է Associated Press-ը։

Հաղորդվում է, որ ծեծկռտուքի ընթացքում կալանավորները կիրառել են զենքեր, դանակներ, պայթուցիկ սարքեր։ Միջադեպը կանխելու համար ներգրավվել է շուրջ 400 ոստիկան։

Անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 28-ին, երբ բանտի մի թևից կալանավորները ներխուժել են մյուս թևը և հարձակվել այնտեղի բանտարկյալների վրա։

Էկվադորի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ անկարգությունների պատճառը Los Lobos և Los Choneros խմբավորումների միջև ծագած վեճն է։ Երկու խմբավորումներն էլ առնչություն ունեն թմրանյութերի միջազգային շրջանառությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG