Մատչելիության հղումներ

YouTube-ն ընդլայնում է պատվաստումների մասին ապատեղեկատվության արգելքը


Google-ին պատկանող YouTube տեսահոսթինգը հայտարարել է պատվաստումների մասին ապատեղեկատվություն պարունակող բովանդակության հրապարակման արգելքի ընդլայնման մասին:

YouTube-ի կանոններն այժմ արգելում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մասին կեղծ տեղեկատվության տարածումը: Նոր կանոններն այս արգելքը տարածում են ցանկացած այլ հաստատված պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության վրա: Մասնավորապես, YouTube-ում հնարավոր չի լինի տեղադրել պնդումներ, թե գրիպի դեմ պատվաստանյութերն առաջացնում են անպտղություն, իսկ կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ պատվաստանյութերը` աուտիզմ:

Արգելափակվելու են նաև պատվաստումների դեմ պայքարի որոշ ակտիվիստների YouTube ալիքներ:

Ակտիվիստներ Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը, Ջոզեֆ Մերքոլան և այլոք հայտարարել են, թե սա գրաքննություն են համարում և պայքարելու են դրա դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG