Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները այսօր Սոչիում հանդիպում կանցկացնեն: Կրեմլի հաղորդմամբ՝ քննարկվելու է նաև հետպատերազմական իրավիճակը Հարավային Կովկասում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը։
Հանդիպումը կանցնի դեմ առ դեմ ձևաչափով, թեև մնացած բոլոր հանդիպումները Պուտինը շարունակում է առցանց անցկացնել: Ռուսաստանի նախագահը երկու շաբաթ է ինչ ինքնամեկուսացել է: