Մատչելիության հղումներ

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ աֆղանական բանակի ջախջախումը հանկարծակիի է բերել Վաշինգտոնին


«Թալիբան» շարժման զինյալների հարձակման ընթացքում աֆղանական բանակի կատարյալ ձախողումը անակնկալ էր ԱՄՆ-ի և դաշնակիցների համար», - այսօր Սենատում մեկնարկած լսումների ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը։

«Այն հանգամանքը, մեր և մեր գործընկերների կողմից մարզված աֆղանական բանակը պարզապես անհետացավ, երբեմն առանց մեկ կրակոց արձակելու, բոլորիս հանկարծակիի բերեց», - հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։

«Մենք պետք է ընդունենք դառը իրականությունը։ Մենք այդպես էլ ամբողջությամբ չընկալեցինք Աֆղանստանի Զինված ուժերի բարձրագույն ղեկավարության շարքերում ծաղկող կոռուպցիայի ծավալները», - հայտարարել է Օսթինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG