Մատչելիության հղումներ

Լավրով․ «Նյու Յորքում համաձայնեցվել է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հարցը»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ օրերս Նյու Յորքում կայացած բանակցությունների ընթացքում կոնկրետ արդյունքներ են ձեռքբերվել։

«Որքան ես եմ հասկանում, համանախագահները համաձայնեցրել են՝ [Լեռնային Ղարաբաղ] այցելությունների նպատակով տարածաշրջանային շրջագայությունների վերսկսման, տեղում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման հարցերը», - TACC -ի փոխանցմամբ՝ նշել է Լավրովը՝ հավելելով, - «հանդիպումներ են նախատեսված նաև Ստեփանակերտում»։

Ռուսաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը տարածաշրջանում կայունության հաստատումն է։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հրապարակումից անցած գրեթե մեկ տարվա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կայունություն է հաստատվել, այն պահպանվում է։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ այժմ մենք որևէ լուրջ բռնարարքներ չենք տեսնում։ Փոքր միջադեպերը, որ սկզբնական շրջանում էին արձանագրվում, արագորեն մարվում են։ Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ այժմ այնտեղ իրադրությունը կայուն է, չնայած խնդիրների պակաս չկա», - հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG