Մատչելիության հղումներ

Գուտերեշը հույս է հայտնում, որ Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն երկխոսությունը


ԱՄՆ - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2021թ․
ԱՄՆ - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2021թ․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կշարունակեն երկխոսությունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի գրասենյակի երկուշաբթի օրը տարածած հայտարարությունում:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերականգնումը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն ու կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար», - ասվում է հաղորդագրությունում:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, Նյու Յորքում կայացել է անցած շաբաթավերջին։ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը առանձին հանդիպումներ են ունեցել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG