Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկում է ջահերով երթը դեպի Եռաբլուր


Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ինչպես ավելի վաղ դաշինքից հայտնել էին, սա հարգանքի տուրք է արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Խմբակցության պատգամավորների խոսքով` նախատեսված չեն քաղաքական ելույթներ:

Իսկ վաղը` սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, և՛ Հայաստանում, և՛ Արցախում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ զոհվածների հիշատակին:

Կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն:

Օգոստոսի վերջին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմում զոհվել է 3 հազար 777 մարդ, որից 3 հազար 702-ը՝ զինվորական, 75-ը՝ քաղաքացիական անձ։ Եվս 243 մարդ անհետ կորած էր։

Ադրբեջանը հրադադարի հաստատումից հետո հայտարարել է 2 հազար 895 զոհվածի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG