Գերմանիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են:
Ըստ Դաշնային վիճակագրական ծառայության տվյալների՝ ընտրողների թիվը շուրջ 60,4 միլիոն է: Ընտրություններից հետո Բունդեսթագում մանդատների բաշխման հիման վրա կձևավորվի նոր կառավարություն՝ նոր կանցլերի գլխավորությամբ:
Կանցլերի հավանական թեկնածուներից են գործող փոխկանցլեր, սոցիալ-դեմոկրատներից Օլաֆ Շոլցը, գործող կանցլեր Անգելա Մերկելի կուսակից Արմին Լաշետը, ընդդիմադիր «կանաչների» թեկնածուն՝ Աննալենա Բերբոկը:
Վերջին չորս ընտրություններում հաղթել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը:
Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը ստաձնել է 2005 թվականին: 2018-ին նա ասել է, որ մտադիր չէ ևս մեկ անգամ առաջադրվել, նշելով, որ կավարտի պաշտոնավարումը մինչև 2021-ի ավարտ և կհեռանա քաղաքական ասպարեզից: