Մատչելիության հղումներ

Միրզոյանը Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է հայ ռազմագերիների ու պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է հայ ռազմագերիների և պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Միրզոյանը և Բորելը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։

Նրանք կարևորել են ջանքերի գործադրումը՝ դեէսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովին վերաբերող հարցերի:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հաստատված գերիների թիվը 60 է, վարկած կա ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG