Նյու Յորքում նախօրեին հանդիպել են Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարները: Ըստ ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և «փոխադարձ հետաքրքրություն հայտնել հարաբերությունների զարգացման կապակցությամբ»։
Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպմանը Ջեյհուն Բայրամովն «ընդգծել է Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը՝ ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցման հարցով»։
«Բայրամովը նաև աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբարությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և տեղեկացրել քայլերի մասին, որոնք մեր երկիրը ձեռնարկում է այդ ուղղությամբ», - հայտնում է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայությունը: