Մատչելիության հղումներ

Ադրբեջանը զարգացնելու է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը


Ռուսաստանյան արտադրության զինտեխնիկա Ադրբեջանի բանակի սպառազինությունում, արխիվ
Ռուսաստանյան արտադրության զինտեխնիկա Ադրբեջանի բանակի սպառազինությունում, արխիվ

Ադրբեջանը զարգացնելու է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և ռուսաստանյան սպառազինության նոր տեսակների ձեռքբերման հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը "Национальная оборона" ռուսաստանյան պարբերականի հետ զրույցում։

«Բոլոր ուղղություններով [Ռուսաստանի հետ] լավ աշխատանք է ընթանում, այդ թվում` ռազմատեխնիկական ուղղությամբ», - ասել է Ալիևը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը արդեն մի շարք հայտեր է ներկայացրել։

Ադրբեջանը համարվում է ռուսաստանյան սպառազինության ամենախոշոր գնորդներից մեկը, վերջին տարիներին հենց Ռուսաստանից է գնել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ զենք-զինամթերք, այդ թվում՝ հարձակողական զինատեսակներ։

44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում՝ 2011-2020 թվականներին Ադրբեջանը Հայաստանից 8,2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որի 2/3-ը Բաքուն ստացել է ՀԱՊԿ անդամ Ռուսաստանից և Բելառուսից, փաստում է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտը՝ SIPRI-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG