Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռը այսօր առավոտյան հայտնաբերել է Խաբարովսկի շրջանում երեկ կործանված «Ան-26» օդանավի մնացորդները, բայց ուժեղ քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել։ Փրկարարական որոնողական խումբը աղետի վայր էր մեկնել ցամաքային ճանապարհով։
Ավելի ուշ հաղորդվեց, որ օդանավի անձնակազմի բոլոր 6 անդամները զոհվել են։